211652_close_icon
views-count1472 դիտում article-date 13:40 16-01-2015

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է 150 մլն ֆունտ ծախսել տրանսֆերների համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը այսօր ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի և տնօրենների խորհրդի մյուս անդամների հետ կքննարկի թիմի առաջիկա տարվա տրանսֆերային ծրագրերը: Ինչպես հայտնում է The Mirror-ը, մանկունիանցիների ղեկավարները ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ են նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար 150 մլն ֆունտ տրամադրել Լուի վան Գալին: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար գլխավոր տրանսֆերային նպատակներ են հանդիսանում «Ռոմա»-ի կիսապաշտպան Կևին Ստրոտմանը և Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսը:

Նմանատիպ նյութեր