5958 դիտում
09:41 23-09-2014
Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքը. ՀԺ
«Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու (2013 թ.) հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաև մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում:
Դավթյանը հայտարարագրել է նաև «VOKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Երևան քաղաքի դատախազն ունեցել է 8 միլիոն դրամի չափով դրամական ունեցվածք: Արթուր Դավթյանը 2013 թ.ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Դատախազի կինը հայտարարագրել է 10 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:
Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կադրերից։ Նա մինչև Երևան քաղաքի դատախազի պաշտոնում նշանակվելը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4518 դիտում
14:03 12-01-2017
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը
2681 դիտում
18:54 02-06-2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
631 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
868 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ