211652_close_icon
views-count1430 դիտում article-date 10:10 23-09-2014

35 տարվա ընդմիջումից հետո հանդիպելու են Իրանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը

Տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի առաջին հանդիպումը: Սա վերջին 35 տարվա մեջ առաջին իրանա-բրիտանական բարձր մակարդակի հանդիպումը կլինի: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի մամլո ծառայությանը: Փորձագետների կարծիքով՝ Քեմերոնը փորձելու է համոզել Ռուհանիին միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ստեղծված միջազգային կոալիցիային, ինչից ավելի վաղ Իրանը հրաժարվել էր: Այն մասին, որ Իրանը մեծ դերակատարում կարող է ունենալ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում, հայտարարել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր