211652_close_icon
views-count1197 դիտում article-date 18:16 15-11-2014

17 տարվա ընդմիջումից հետո Գառզուի կտավները Երևանում. տեսանյութ

Վենետիկը, Փարիզյան փողոցն ու մայրամուտը` Գառզուի աչքերով: Նկարչի աշխարհընկալումն ու աշխարհայացքն` իր աշխատանքների միջոցով հնարավոր է բացահայտել «Արամե» պատկերասրահում: Ցուցահանդեսը նախաձեռնողները 6 ամիս շարունակ մեկտեղել են նկարչի 45 աշխատանքներ` տարբեր հավաքածուներից: Ամենահին նկարը` 1948-ով թվագրվող բնանկարն է, ամենանորը` 1988-ի Գալեոնի ճամփորդւթյունը: Ցուցահանդեսը նախաձեռնողները կարծում են, որ Ժան Գառզուն Հայաստանում պատշաճ ներկայացված չէ: Գործերի նախորդ ցուցադրությունը 1997-ին է եղել: Արվեստաբանները նշում են` Գառզուի ձեռագիրն անհնար է շփոթել որեւէ այլ նկարչի ձեռագրի հետ: Գառզուն կարևորում էր գույնը, սակայն նրա հիմնական արտահայտչամիջոցը գիծն է: Նկարչի գործերն առանձնանում են ոճի, գծերի ու գույների յուրատիպությամբ: Ժան Գառզուն Շահեն Խաչատրյանին է նվիրել Ցեղասպանության 80-րդ տարելիցին արված իր գործը` «Վերածնունդը»: Ցուցահանդեսն ընդգրկում է ֆրանսահայ նկարչի ստեղծագործական գործունեության 40 տարվա ժամանակաշրջան: Գառզուի աշխատանքներով հայ արվեստասերները հնարավորություն ունեն հիանալու երկու շաբաթ շարունակ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36959]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր