211652_close_icon
views-count846 դիտում article-date 16:51 23-09-2014

Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ: Կողմերը անհրաժեշտ են համարել կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Երևանի և Պրահայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Պրահայի կենտրոնում 2014 թվականի ապրիլի 25-ին առաջին հայկական խաչքարի բացումը Հայ առաքելական եկեղեցու՝ Չեխիայում պաշտոնական գրանցում ստանալու կապակցությամբ և ի նշան հայ-չեխական բարեկամության: Նա խորհրդանշական է համարել խաչքարի բացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր