Ֆրանսիայի ԱԳՆ-ը հաստատել է Ալժիրում ֆրանսիացու առևանգման մասին տեսանյութի իսկությունը
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հաստատել է Ալժիրում ֆրանսիացու առևանգման մասին տեսանյութի իսկությունը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ տեսանյութում իսկապես պատկերված է ֆրանսիացի պատանդ Էրվե Գուրդելը, որին կիրակի առևանգել են Ալժիրի Տիզի-Ուզու շրջանում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ը կարծում է, որ «Իսլամական պետության» զինյալների արած սպառնալիքները հերթական անգամ հաստատում են խմբավորման անդամների դաժանությունը: