Մոսկվա ժամանած ֆրանսիացու մոտ «Էբոլա» չի հայտնաբերվել
Մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում նախօրեին հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ են անցկացվել՝ կապված «Էբոլա» վիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու հետ:
Փարիզ-Մոսկվա չվերթի ուղեւորուհիներից մեկը թռիչքի ընթացքում իրեն վատ է զգացել: Մտահոգություն կար, որ ֆրանսուհին, հնարավոր է՝ «Էբոլա»-ով է վարակված:
Սակայն բժիշկները կնոջ մոտ այլ ինֆեկցիոն հիվանդություն են ախտորոշել, ինչից հետո կինը հոսպիտալացվել է:
Մինչ օրս օդանավակայանում 40 կասկածելի ուղեւոր է հետազոտվել: Ոչ մի դեմքում «Էբոլա» չի հայտնաբերվել: