37507 դիտում
17:50 23-09-2014
Արարատ քաղաքում աղջկա համար տեղի ունեցած վիճաբանությունը խլեց 1 երիտասարդի կյանք. ևս մեկը վիրավոր է
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի շրջանում «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներ ստացած Արարատ քաղաքի Ղուկասյան փողոցի 9 տան բնակիչ, 24-ամյա Տիգրան Արմենակյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում Արարատ քաղաքի Ոսկու կորզիչ ֆաբրիկայի Բանավանի թիվ 21 շենքի տարածքում՝ վիճաբանության ժամանակ: Վերջիններիս հետ վիճաբանության մեջ է մտել ոմն Ալեքսան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի բժշկական կենտրոնում Խ. Գրիգորյանը որոշ ժամանակ անց մահացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ ոմն Ալեքսանի ամբողջական տվյալները և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Նմանատիպ նյութեր
10016 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am