23427 դիտում
18:34 10-05-2015
Երեւանում բախվել են մարդատար ավտոբուսն ու BMW-ն, կա վիրավոր. իսկ երեկ նույն հատվածում վթարը մարդու կյանք խլեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում բախվել են 43-ամյա Արթուր Նազարյանի վարած Hundai մակնիշի 39 81 Տ համարանիշի եւ 41-ամյա Իշխան Մկրտչյանի վարած BMW մակնիշի 05 OL 514 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Երեւանի 1-03 Շտապօգնության բրիգադը եւ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով մարդատար Hundai ավտոբուսի վարորդին, նրան տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վերջինս փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ եւ սերմացու գողացող մկան պես դիմել փախուստի: Իսկ բնակիչներն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը վտանգավոր է ու պատկան մարմինները չեն բարեհաճում դրա դեմն առնել: «Բազմաթիվ անգամներ գրավոր դիմել ենք նրանց, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն երթեւեկությունը կարգավորող նշաններ, նաեւ՝ արագաչափ, սակայն՝ ձայն բարբառո անապատի: Նաեւ դրա պատճառով է, որ երեկ նույն հատվածում տեղի ունեցավ մահվան ելքով [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/10/52385/]վրաերթ[/url]»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37507 դիտում
17:50 23-09-2014
Արարատ քաղաքում աղջկա համար տեղի ունեցած վիճաբանությունը խլեց 1 երիտասարդի կյանք. ևս մեկը վիրավոր է
10016 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am