1165 դիտում
15:52 24-09-2014
Հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ
Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։
ԻԻՀ քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը թարգմանիչ է հրավիրել՝ առերեւույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող ԻԻՀ քաղաքացիներին հարցաքննելու համար։
Թարգմանչին օրենքով սահմանված կարգով պարզաբանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ակնհայտ կեղծ թարգմանություն կատարելու եւ նախաքննության տվյալները հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։
Թարգմանչի ու պաշտպանի մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է կասկածյալներին, կատարել առերեսումներ, իսկ սեպտեմբերի 22-ին առաջարկել է պաշտպանին եւ թարգմանչին ներկա գտնվել կասկածյալի բնակարանի խուզարկությանը։
Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։
Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ եւ հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
3222 դիտում
18:16 16-03-2019
ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ՝ մարտի 1-ի նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ
2914 դիտում
15:14 25-04-2017
Դանիել Իոաննիսյանի ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու առթիվ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»