211652_close_icon
views-count3760 դիտում article-date 21:27 18-10-2016

Տեղի ունեցավ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված գրքերի շնորհանդեսը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված՝ «Խնդալու ցանկությամբ», «Հայ դատ, մտածել և հետապնդել», «Գրական արձագանգներ», «Անանունների կյանքի շերտը», «Ամերիկա, Ամերիկա, երազ և խորտակման ուղիներ», «Օրիորդ Աննայի Սերը, սերերը… և մյուսները» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը, բ.գ.դ.պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը և այլ մտավորականներ, հյուրեր: Ողջունելով տեր և տիկին Պալյաններին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Հակոբ Պալյանը սփյուռքյան մտավորականության այն առաջամարտիկներից է, ով ամբողջ կյանքում պայքարել է մայրենիի պաշտպանության և տարածման համար: Հայ մամուլում լույս տեսած հարյուրավոր հոդվածներից («Ազդակ», «Կամք», «Հայրենիք», «Հորիզոն», «Ասպարեզ», «Ազգ»), Փարիզի «Այբ» ձայնասփյուռի ամենօրյա քրոնիկներից, «Բագին» ամսագրի գրական էջերից բացի՝ Պալյանը հրապարակել է բազմաթիվ հատորներ: Ավելի քան տասը տարի ղեկավարել է «Բագին» գրական հանդեսի խմբագրությունը»: Նախարարն ընդգծեց, որ Պալյանը Սփյուռքում հայապահպանություն իրականացնող այն բացառիկ անհատներից է, ով երբեք չխամրող իր գրչով վեր է հանում հայության առջև ծառացող խնդիրները: «Ազգային ինքնության պահպանման համար պայքարի լավագույն միջոցը Հայաստանի հզորացումն է, որտեղից երբևէ չեն հեռանա և ընդմիշտ Հայրենիք կվերադառնան մեր հայորդիները, ինչպես որ վերջերս Հայաստան մշտական բնակություն հաստատեցին տեր և տիկին Պալյանները», - հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր