211652_close_icon
views-count2302 դիտում article-date 17:48 24-09-2014

22-ամյա երիտասարդը սրճարանում գարեջրի շշով հարվածել է հաճախորդներից մեկի գլխին և ընկերների հետ իրարանցում առաջացրել

22-ամյա Հակոբ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 11 հասցեում գտնվող «Էտնա» բար-սրճարանում գործով չպարզված ևս 3 անձանց հետ միասին անհիմն պատճառով վիճաբանության մեջ է մտել սրճարանի հաճախորդ` Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Գևորգ Գուլոյանի հետ, որի ընթացքում խուլիգանական մղումներից ելնելով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և շուրջ 10 րոպե տևողությամբ հայհոյանքներ տալով Գ.Գուլոյանի հասցեին՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, սրճարանում ստեղծել են իրարանցում, որի ժամանակ գործով չպարզված անձը որպես զենք օգտագործվող առարկայով` գարեջրի դատարկ տարայով հարվածել է Գ. Գուլոյանի գլխին: Այսինքն` Հ.Արշակյանին մեղսագրվում է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրվասության դատարանից:

Նմանատիպ նյութեր