211652_close_icon
views-count1838 դիտում article-date 16:11 23-03-2015

Վիճաբանության ժամանակ գարեջրի շշով հարվածել է գլխին

Մարտի 22-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութը դանակահարված տղա է մտել: Ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտարարել, որ հարվածել են գլխին: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին,Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ՝ 1990 թ. ծնված Վահան Ս.-ն, գարեջրի շշով հարվածել է գլխին` պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր