211652_close_icon
views-count39930 դիտում article-date 22:35 23-08-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում. «Գոլդ» ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36–ամյա տղամարդու գլխին և պարանոցին. ըստ բժշկի՝ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարդգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արարատ Ոսկանյանն է: Կոտայքի ոստիկանները պարզել ե նաև, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղում գործող «Գոլդ» ակումբում, դեռևս չպարզված հանգամանքներում, վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ոսկանյանի և Երևանի բնակիչ, 25-ամյա Սուրեն Մոսինյանի միջև, որի ժամանակ վերջինս գարեջրի կոտրած շշով հարվածել է Ա. Ոսկանյանին: Երեկ 17:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանում հայտնաբերել են Ս. Մոսինյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ կասկածյալ Ս. Մոսինյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Գոլդ» ակումբի տնօրենն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր