1579 դիտում
15:42 25-09-2014
Լոռու մարզում կարտոֆիլի բերքը քիչ կլինի. տեսանյութ
Ցորենի ու կարտոֆիլի ցանքատարածություններում բերքահավաքի աշխատանքներն ավարտվել են: Վարդաբլուրցի հողագործն այս տարի կիսադատարկ պարկերով հեռացավ դաշտից:
Վարդաբլուրում նաև եգիպտացորեն, լոբի, առվույտ են մշակում, բայց ամենաշատ ակնկալիքները ցորենի ու կարտոֆիլի բերքից է, վարելահողերի մեծ մասում այս մշակաբույսերն են: Ցորենի բերքատվությունն անցած տարվա համեմատ 30-40 տոկոս նվազել է, հազիվ 2 տոննա են հավաքել: Կարտոֆիլի բերքի ծավալից դժգոհ չեն` 20 տոննա, բայց որակը չի գոհացնում: Վարդաբլուրի գյուղապետի կարծիքով` բերքի վատ որակի ու քիչ քանակի պատճառը երկուսն են` կարկուտն ու կրծողները:
Գյուղում արդեն երեք տարի է, մեկ հակակարկտային կայան է գործում, բայց այս տարվա կարկուտն ապացուցեց, որ 830 հեկտար վարելահող ունեցող գյուղին մեկ հակակարկտային կայանը քիչ է: Անարդյունավետ է նաև կրծողների դեմ պայքարը, որովհետև գյուղացիներն աղքատության պատճառով չեն կարողանում կանխարգելիչ միջոցառումները միաժամանակ և միասնաբար իրականացնել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34207]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4890 դիտում
10:16 12-05-2018
Գեղարքունիքի մարզում գյուղացիները չեն կարողանում իրացնել կարտոֆիլի բերքը. «Ժողովուրդ»
19603 դիտում
11:58 07-10-2017
Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել. կարտոֆիլի բերքը տուժել է. «Փաստ»
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին