19603 դիտում
11:58 07-10-2017
Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել. կարտոֆիլի բերքը տուժել է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել: Ցրտահարությունից վնասներ է կրել Լճաշեն համայնքը: Այստեղ կարտոֆիլի բերքն է վնասվել: Լճաշենում դեռ կարտոֆիլի մասսայական բերքահավաքը չի սկսվել:
«Ջերմաստիճանն իջել է մինչև չորս աստիճան, կարտոֆիլը ցրտահարվել է: Ջուրը սառել էր, բնականաբար, այն բույսը, պալարը, որը հողի մակերևույթին ավելի մոտ է գտնվում, ցրտահարվել է: Տնամերձ հողամասերում մի քիչ մշակաբույսեր կան, դրանք էլ են տուժել»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը:
Լճաշենում այս տարի 100 հեկտար կարտոֆիլ են մշակել: Այստեղ ցրտահարությունից կրած վնասի չափը դեռ կեսօրից հետո կճշտեն, երբ ջերմաստիճանը բարձրանա: Կորյուն Մարգարյանն արդեն շրջել է դաշտերով: Իր աչքաչափով կարտոֆիլի բերքը 20-30 տոկոսով տուժել է:
Նա վաղ առավոտյան նաև հարևան համայնքների ղեկավարների հետ է կապ հաստատել՝ տարածաշրջանում ցրտահարություն է եղել: Գեղարքունիքի մարզում գյուղացին հասցրել է հողից հանել կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը։
Օրեր առաջ Գավառում ու հարակից շրջաններում տեղացած ձյունը նույնպես մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Խնձորը ցրտահարվել է՝ ձյան ծանրությունից էլ մեծ թվով պտղատու ծառեր ջարդվել:
Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել: Այստեղ նախ գարունն ուշացավ, հետո երկարատև երաշտ էր: Անբարենպաստ եղանակի պատճառով էլ այստեղ գրեթե աշնանացան չեն կատարել, իսկ հիմա էլ ձյունն ու ցուրտը գյուղացուն դժվարին կացության մեջ դրեցին: Տեղում հանձնաժողովներ են կազմվել՝ բնական աղետի հասցրած վնասները ճշտելու նպատակով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
15:42 25-09-2014
Լոռու մարզում կարտոֆիլի բերքը քիչ կլինի. տեսանյութ
4890 դիտում
10:16 12-05-2018
Գեղարքունիքի մարզում գյուղացիները չեն կարողանում իրացնել կարտոֆիլի բերքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3181 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2200 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1072 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»