1527 դիտում
20:40 25-09-2014
ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 25֊ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցով իրականացվող ծառայությունների եւ գնումների ուղղությամբ Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության արդյունքները:
Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքաշինության ոլորտում ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանի կողմից ուսումնասիրվել է դպրոցաշինության ծրագիրը եւ վերահսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ: Նա նշել է, որ խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերադարձրել պետական բյուջե, բացի այդ՝ վերացվել են նաեւ կատարված անորակ աշխատանքները:
2006-2012 թվականների ընթացքում ծախսվել է 17,032,943,546,0 հազար դրամ, սակայն որեւէ օբյեկտի շինարարություն դեռեւս չի ավարտվել : Պարոն Քյուրքչյանը հավելեց, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է 11 կրթական օբյեկտ, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքն կազմել է 878,400 հազար դրամ:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Վերահսկիչ պալատի մասնագետները մշակել են գործող գներով շինարարական աշխատանքների արժեքների հաշվարկման կարգի նախագիծ եւ ներկայացրել են ՀՀ Կառավարություն, որով շինարարությունում կիրառվող վերադիր ծախսերը եւ շահույթը պետք է հաշվարկվեն միայն աշխատավարձից, այլ ոչ թե նյութական ծախսերից:
Ըստ նախագահի` եթե գործող կարգով ուղղակի ծախսերի վրա կիրառվել են միջինը 83% ներդրումներ, ապա Վերահսկիչ պալատի հաշվարկներով այն կազմելու է միջինը 64%:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նույնպես անդրադարձավ ոլորտի խնդիրներին եւ ՎՊ վերահսկիչ հաշվետվությանը:
Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին` ՎՊ հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը ներկայացրել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Նա նշել է, որ աշխատանքի վերահսկողություն չի իրականացվել, կատարված աշխատանքների համար չեն եղել համապատասխան տեխնիկական մասնագետներ, տեմպը դանդաղ է եղել եւ որակն էլ նվազել է:
Ժորա Մարգարյանի խոսքով` Վերահսկիչ պալատի վերլուծությունները ցույց են տվել, որ ճանապարհային շինարարության ոլորտում եւս առկա են լրջագույն ռիսկեր, որոնք արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլերում:
Նմանատիպ նյութեր
1560 դիտում
17:04 22-09-2014
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թ-ի հաշվետվության արդյունքները
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը