1042 դիտում
23:56 25-09-2014
ԱԷՄԳ գլխավոր գիտաժողով Վիեննայում
Սեպտեմբերի 22-ին Վիեննայում իր աշխատանքերը սկսեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր գիտաժողովի 58-րդ նստաշրջանը:
Գիտաժողովին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարությանն առընթեր Միջուկային Անվտանգության Կարգավորման Պետական Կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 23-ին Գլխավոր գիտաժողովում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանը: Նախարարի տեղակալն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀ երկարատև և արդյունավետ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանը և այդ ուղությամբ իրականացվող միջոցառումներին, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Գլխավոր գիտաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության նվիրված գիտական ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ այլ երկրների պատվիրակությունների հետ:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
22:23 08-09-2014
Վիեննայում կկայանա գորգի և տեքստիլի միջազգային գիտաժողով
1389 դիտում
23:11 16-09-2014
Հայկական գորգարվեստի և ասեղնագործության նմուշների ցուցահանդես և գիտաժողով Վիեննայում
1694 դիտում
13:04 16-05-2022
Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ. Գիտաժողով՝ Վիեննայում
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար