211652_close_icon
views-count1160 դիտում article-date 14:29 26-09-2014

Պուտինն ու Պորոշենկոն կարող են հանդիպել Եվրոպայում. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի ու նրա ուկրաինացի գործընկերոջ հանդիպումը կարող է անցկացվել Եվրոպայում, սակայն հանդիպման անցկացման ստույգ ժամկետը հայտնի չէ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ուշակովի խոսքերով` Վլադիմիր Պուտինն ու նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկում են երկկողմ ու միջազգային ձևաչափերով անձնական շփումների հնարավորությունը: Ուշակովը մանրամասնել է, որ միջազգային ձևաչափերի տակ պետք է հասկանալ նորմանդական, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ քառյակի հանդիպումները. «Այդպիսի հանդիպումը չի բացառվում, այդ թեման քննարկվում է, սակայն առանց կոնկրետ ժամկետների»: Սրանից առաջ Պորոշենկոն հայտարարել էր, որ պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Եվրոպայում:

Նմանատիպ նյութեր