211652_close_icon
views-count2130 դիտում article-date 19:59 11-06-2014

Կրեմլը հերքում է, որ Պուտինն ու Պորոշենկոն առաջիկայում կարող են հանդիպել

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումն առաջիկայում չի ծրագրվում: «Ռուսական կողմը բանակցությունների կամ հանդիպման վերաբերյալ ոչ մի հրավերք չի ստացել»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը հայտարարել էր, թե Պուտինը և Պորոշենկոն շատ շուտով սկսելու են գազի շուրջ բանակցությունները: Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Էտտինգերից նրա արած հայտարարության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր