211652_close_icon

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն, հենց դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով

views-count2221 դիտում article-date 15:58 16-03-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն առաջանա։

Ռուսաստանը պատրաստվում է հանդիպմանը, ասել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստվում ենք հանդիպման, և այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է նա մարտի 13-ին արված մեկնաբանությունում։

Ուշակովը նշել է, որ այդ թեման քննարկվում է ամերիկյան կողմի հետ, և այս պահին «շփումներ են ընթանում այլ մակարդակներով»։

«Հանդիպումը կամ հեռախոսազրույցը կարելի է բավականին արագ կազմակերպել, բայց առայժմ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»,- պարզաբանել է նա։

 

Նմանատիպ նյութեր