Էբոլա վիրուսի դեմ փորձնական պատվաստանյութն Աֆրիկայում կարող է օգտագործվել 2015 թվականի սկզբից
Էբոլա տենդի բուժման համար փորձնական պատվաստանյութն Աֆրիկայի երկրներում օգտագործման համար պատրաստ կլինի 2015 թվականի սկզբին: Այս մասին հայտնել է France-Presse լրատվական գործակալությունը` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
ԱՀԿ-ը հայտարարել է, որ գիտնականները ներկայումս կենտրոնացած են երկու պատվաստանյութի մշակման վրա, որոնք փորձարկում են անցնում ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում:
ԱՀԿ-ն ընդգծել է, որ եթե ամեն ինչ ընթանա պլանի համաձայն, ապա վիրուսից տուժած մի շարք երկրներում պատվաստանյութը կարող է օգտագործվել արդեն հաջորդ տարեսկզբին: Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսը խլել 2917 մարդու կյանք, կան նաև 6263 վարակակիրներ: