1104 դիտում
21:22 26-09-2014
«Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք 2014» մարզական փառատոնի փոխանցիկ գավաթը հանձնվեց Աջափնյակ վարչական շրջանին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր է հանձնել «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք 2014» համաքաղաքային բակային ավանդական փառատոնին մասնակից մայրաքաղաքի վարչական շրջաններին` ի դեմս կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերի: Առանձին մարզաձևերում առաջին տեղ գրաված վարչական շրջաններին հանձնվել են նաև պատվոգրեր ու գավաթներ: Ընդհանուր հաշվարկով երրորդ տեղն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, իսկ փառատոնի հաղթող է դարձել ու նաև փոխանցիկ գավաթին տիրացել Աջափնյակ վարչական շրջանը, որի ղեկավար Արտավազդ Սարգսյանին էլ հանձնվել է գավաթը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է վարչական շրջանների ներկայացուցիչներին և մաղթել, որ հաջորդ տարիներին փառատոնն անցնի ավելի թեժ մրցակցության պայմաններում: Քաղաքապետի տեղակալը նշել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող մարզական միջոցառումները կհամալրվեն նորերով և ավանդական կդառնան: «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք 2014» համաքաղաքային բակային ավանդական փառատոնն անցկացվել է Ֆուտբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք, վոլեյբոլ, բասկետբոլ և հանդբոլ մարզաձևերից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
974 դիտում
11:51 07-07-2015
Ավանի թիմը` «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի վոլեյբոլ մարզաձևի հաղթող
1121 դիտում
11:29 08-07-2015
Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի մրցաշարը
Այս բաժնից
2263 դիտում
11:09 27-10-2024
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ է ստացել. aravot.am
628 դիտում
10:36 27-10-2024
Փարաքար համայնքի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ