211652_close_icon
views-count26751 դիտում article-date 20:36 26-09-2014

Ծովակցիները սպառնում են․ եթե Վարդենիսի ոստիկանապետը խոսքից չանցնի գործի, դիմելու են ծայրահեղ միջոցների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ Ծովակ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ ոստիկանությունը ձեռնակում է անհրաժեշտ գործողություններ, որպեսզի հայտնաբերվեն Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանին դաժան ծեծի ենթարկած Մարտիկ Հակոբյանն ու Զոհրաբ Կարապետյանը։ Հ. Սարգսյանը օրեր անց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացավ: Քիչ առաջ Ծովակ գյուղի բնակիչները ահազանգել էին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]֊ին և վրդովված հայտնում էին, որ Վարդենիսի ոստիկանապետը իրենց ականջներին լապշա կախեց, և ոչ մի գործողություններ չի ձեռնակվում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին՝ այդ դեպքում օրեր առաջ էլ նույն բանն էիք ասում, երբ ի նշան բողոքի, փակել էիք ճանապարհը, ինչից հետո Վարդենիսի ոստիկանները հայտանբերեցին գլխավոր կասկածյալ «Ցուլ» մականվամբ Հրանտ Շաբոյանին, գյուղացիները պատասխանեցին․ « Վարդենիսի ոստիկանները դրան գտան, քանի որ բողոքի ակցիայի և լարված իրավիճակի մասին իմացել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ու մի քանի ժամվա մեջ «Ցուլ»֊ին գտան։ Մենք խոստանում ենք, եթե մինչև երկուշաբթի Վարդենիսի ոստիկանները խոսքից գործի չանցնեն, ապա մենք մեր գործողություններին չենք կարող հաշիվ տալ, նկատի ունենալով, որ նորից կփակեն ճանապարհը, իսկ ծայրահեղ դեպքում պատրաստ են վրեժխնդիր լինել»։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/23/28054/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 22֊ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ֊քննչական խմբերը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտանբերել էին, թե որտեղ է թաքնվում Վարդենիս քաղաքի բնակիչ 27֊ամյա Հրանտ Շաբոյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում է Գեղաքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 44֊ամյա Հրավարդ Սարգսյանին իր ընկերների՝ Զոհրաբ Կարապետյանի և Մարտին Հակոբյանի հետ առանձնակի դաժանությամբ Վարդենիսից դեպի Ծովագյուղ «Ցուլ» կոչվող ռեստորանի հարևանությամբ ծեծի ենթարկելու մեջ։ Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 22֊ի երեկոյան, Վարդենիսի ոստիկանություն էր մեղայականով ներկայացել Հ․ Շաբոյանը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա․ Սուքիասյանի կողմից ձերբակալվել էր։ Վարդենիսի ոստիկանապետ` Վալերի Բաղյան [img]/ups/images/0087971001411753839800293.jpg[/img] Կասկածյալ՝ Մարտին Հակոբյան [img]/ups/images/00705110014117539033254.jpg[/img] Կասկածյալ՝ Զոհրաբ Կարապետյան [img]/ups/images/0667977001411753971386727.jpg[/img] Դեպքի մանրամասները կարող եք դիտել առաջիկա կիրակի՝ [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/26/28619/]«Սուր անկյուն»[/url] հաղորդաշարի եթերում՝ ժամը 22․00֊ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր