211652_close_icon
views-count23574 դիտում article-date 14:24 31-03-2018

Եթե ուզենան, «բնակչի մատից փուշը կհանեն». Նոր Նորքի թաղապետն ու կոմունալ բաժնի պետը խոսքից անցան գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 37 շենքի բակում անձրևի հետևանքով գոյացած լճակի մասին, ինչը անհանգստացրել էր բնակիչներին։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ու կոմունալ բաժնի պետ Էմիլ Իվանյանը այցելեցին նշված վայր, տեղում ուսումնասիրեցին իրավիճակն ու այսօր՝ մարտի 31-ին, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների հետ մի քանի ժամվա ընթացքում նախ մաքրեցին ամբողջությամբ ցեխով ու քարով լցված դիտահորերը, որից հետո «Վեոլիա Ջուր» ընկերության Ավան և Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով մաքրեցին ջրահեռացման խողովակները։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Զարմացած ենք, որ թաղապետարանը օպերատիվորեն արձագանքեց հրապարակմանը։ 10 տարուց ավելի է՝ բարձիթողի վիճակում էր, ու ամեն անգամ, երբ երկինքը մի թեթև փռշտում էր, մեզ զգում էինք Սևանա լճում։ Երբեմն էլ կես կատակ-կես լուրջ ասում էինք՝ դե, մեր շենքը կոմունիստների ժամանակվանից հայտնի է Սևան Գաստրոնոմի շենք ու երևի այդ հանգամանքը հաշվի առնելով էր, որ թաղապետարանի պաշտոնյաները չէին փորձում սելավատարները մաքրեին, երևի ուզում էին՝ Սևանի Գաստրոնոմի շենքին համահունչ սարքեին նաև բակը։ Իսկ ավելի լուրջ, մեր շնորհակալությունն ենք հայտնում վարչական շրջանի ղեկավարին, կոմունալ բաժնի պետին, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ու լավ գիտենք, որ «Վեոլիա Ջուր»-ն այստեղ անելիք չուներ, սակայն նրանք բարի կամք դրսևորեցին և կանգնեցին բնակչի թիկունքին»։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/30/1092656/]հայտնել [/url]էր, որ արդեն 10 տարուց ավելի էր՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 37 շենքի բնակիչները ամեն Աստծո օր սպասում էին, թե վերջապես թաղապետարանի պաշտոնյաները երբ կբարեհաճեն ու կվերացնեն բակում ջրահեռացման խողովակներում կուտակված աղբը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնյաները ամեն անգամ ընտրությունների նախաշեմին, երբ այցելում են մեր շենք, ամենավերջին սրբություններով երդվում են, որ կանեն ամեն ինչ՝ խցանված դիտահորերը մաքրելու ուղղությամբ: Սակայն ընտրություններն ավարտվում են, իսկ նրանց խոսքերը դառնում են օդ: Երբ ամպը մի թեթև փռշտում է, մենք մեզ զգում ենք Վենետիկում, մնում է՝ մի քանի հատ լոդկեք վերցնենք որ կարողանանք մտնենք պադյեզդներ: Պատկան մարմիններին թողես՝ ամպագոռգոռ կհայտարարեն, թե իրենք անում են ամեն ինչ, որպեսզի շենքերի հիմքերը չթուլանան, այս դեպքում՝ ամեն անձրևից հետո ջրերը լցվում են շենքի նկուղ՝ վնասելով հիմքերը: Եթե կարճ ժամանակում հետևություններ չանեն ու խնդիրը չլուծեն, ողջ շենքը դառնալու է վթարային ու բնակիչներով հայտնվելու ենք փողոցում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր