211652_close_icon
views-count1438 դիտում article-date 14:44 27-09-2014

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև գոյություն չունի սպառազինությունների մրցավազք. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև գոյություն չունի ու չի ունենա սպառազինությունների մրցավազք, սակայն Մոսկվան կանի ամեն անհրաժեշտ բան` իր ազգային շահերը պաշտպանելու համար: Այս մասին նա հայտարարել է «Հինգերորդ» ալիքին տված հարցազրույցի ժամանակ: Լավրովն ընդգծել է, որ իրենք մտածում են միայն իրենց անվտանգությունը համապատասխան ձևով ապահովելու մասին, և որ դրա համար իրենց տրամադրության տակ կան անհրաժեշտ բոլոր միջոցները: Հուլիսին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները որակել էր որպես «հարձակողական զենք»:

Նմանատիպ նյութեր