211652_close_icon
views-count1536 դիտում article-date 15:47 27-09-2014

Ինչու՞ չեն կարողանում կողմնորոշվեն Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը բողոքարկեն, թե ոչ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի դատավճիռը դեռ չեն որոշել կբողոքարկեն, թե ոչ: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Հայրապետյանը: Հարցին, թե որն է այդքան երկար մտածելու պատճառը ասաց. «Չգիտեմ: Դա ես եւ իմ պաշտպանյալը պետք է որոշենք: Հարազատները այդ գործին չեն խառնվում, բայց դեռ չեմ կարող ասել, թե երբ որոշում կկայացնենք»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, սեպտեմբերի 4-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի 5 ամիս ժամկետով: Ավելի վաղ էլ[b][color=#EF2929] SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Վահան Հայրապետյանը ասել էր, որ Դավիթ Վարդանյանը իրեն մեղսագրվող 2 մեղադրանքներից մեկում է իրեն մեղավոր ճանաչել, այն, որ օգտագործելու նպատակով ձեռք է բերել հաշիշ տեսակի խոտ: «Բայց նրան մեղադրում են նաեւ արտասահմանից Հայաստան հաշիշ ներմուծելու հետ: Նա դրա հետ կապ չունի: Այդ հաշիշը նա ձեռք է երել Ագարակ քաղաքից»,- ասել էր փաստաանը: Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Նրա դեմ քրեական գործը հարուցվել էր 215 հոդվածի 2-րդ մասի եւ 268 հոդվածի 3-րդ մասով:

Նմանատիպ նյութեր