211652_close_icon
views-count6191 դիտում article-date 13:45 01-02-2014

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու գործով դատական նիստը չկայացավ

Այսօր՝ փետրվարի 1-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Կապանի նստավայրում պետք է տեղի ունենար ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով դատական առաջին նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը, որը նախագահելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը, տեղի չի ունեցել, քանի որ Դ. Վարդանյանի դատապաշտպան Վահան Հայրապետյանը հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել դատական նիստին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սիսիան-Կապան ճանապարհահատվածը անանցանելի է եղել բքի և մերկասառույցի պատճառով, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 14-ին: Հիշեցնենք, որ Դ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 215 հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգություն), և 268 հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Նմանատիպ նյութեր