1088 դիտում
17:12 27-09-2014
Մեծ Բրիտանիան միացել է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը տվել է իր համաձայնությունը` Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին ավիահարվածներ հասցնելուն երկրի մասնակցությանը: Համապատասխան առաջարկը խորհրդարանին ներկայացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Տվյալ որոշման օգտին խորհրդարանում քվեարկել է 524 պատգամավոր, իսկ դեմ` 43-ը: Ավելի վաղ ելույթ ունենալու բրիտանական խորհրդարանում` Քեմերոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի ազգային շահերը Լոնդոնին հարկադրում են «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններ ձեռնարկել արտերկրում:
Քեմերոնն ընդգծել է, որ իր կառավարությունն ունի հստակ պլան, թե ինչպես պետք է գործի «Իսլամական պետության» դեմ: Դրանից առաջ «Իսլամական պետության» զինյալները մահապատժի էին ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին: «Իսլամական պետության» դեմ կոալիցիային միացել են նաև Բելգիան ու Դանիան:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
23:16 26-09-2014
Բելգիան միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային
1277 դիտում
16:49 10-02-2015
Դամասկոսը պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ, բայց դեմ է կոալիցիային. Բ. Ասադ
1141 դիտում
15:28 26-09-2014
Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի բոլոր ռեսուրսները` «Իսլամական պետության» դեմ պայքարի համար. Քեմերոն
Այս բաժնից
1096 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1111 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար