1503 դիտում
20:02 27-09-2014
ԱՄՆ-ը Սիրիային իրազեկել է, որ երեք տարի ավիահարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին
ԱՄՆ-ի իշխանությունները Դամասկոսին իրազեկել են, որ երեք տարվա ընթացքում ավիահարվածներ են հասցնելու Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմին:
Վերջինս Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն իրենց հայտնել են, որ իսլամականներին հարվածներ են հասցնելու երեք տարի:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ը Սիրիայում ավիահարվածների նոր շարք է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Դրանից հետո Պենտագոնը հայտարարել էր Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին:
Նմանատիպ նյութեր
1419 դիտում
18:25 24-09-2014
ԱՄՆ-ը զգուշացրել է Դամասկոսին «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին
1271 դիտում
18:14 23-09-2014
ԱՄՆ-ը «Իսլամական պետության» բազաներին հարվածելու մասին Սիրիային իրազեկել է Իրաքի ԱԳՆ-ի միջոցով
3228 դիտում
18:13 06-02-2015
Հորդանանը ավիահարվածներ կհասցնի «Իսլամական պետության» դիրքերին
Այս բաժնից
487 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
901 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
490 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները