211652_close_icon
views-count2552 դիտում article-date 14:42 21-08-2015

Ադրբեջանում դատախազը Խադիջա Իսմայլովայի համար 9 տարվա ազատազրկում է պահանջել

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ալիևյան կլանի ներկայացուցիչների խոշոր կոռուպցիոն գործերի բացահայտմամբ հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով դատալսմանը դատախազը պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել լրագրողուհուն: 8 ամսից ավելի բանտում գտնվող Իսմայլովային հարկերից խուսափելու, չարախոսության, անօրինական ձեռնարկատիրություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Իրավապաշտպանները նրա ձերբակալությունը կապում են լրագրողական գործունեության հետ: Իսմայլովան, ով համագործակցում էր «Ազատություն» ռադիոկայանի հետ, ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր