211652_close_icon
views-count6640 դիտում article-date 16:38 29-09-2014

Ոսկու շուկայի սեփականատերը՝ օրենքի փոփոխության և առևտրականների դժգոհության մասին

3,5 տոկոս շրջանառության հարկը, որն անհատ ձեռներեցները վճարում էին, հիմա պետությունն իջեցրել է մինչև 1 տոկոս, իսկ այն 2,5 տոկոսը, որը մնացել է իրենց օգտին, բավարար է, որպեսզի այդ մարդիկ իրենց տեղի գումարը, հարկային պարտավորության, տրանսպորտի՝ գնալ-գալու եւ հաց ուտելու գումարները վճարեն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը: «Այդքան լավ բան է ստացվել, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա: Բայց որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, պետք է խոշորը խոչընդոտ չհանդիսանա, իսկ որպեսզի խոշորը խոչընդոտ չհանդիսանա, պետք է փաստաթղթավորված լինի: Ասենք, հեսա, 40 հատ մատանի առել ենք, սարքել, դրել ենք վաճառասեղանին»,- մանրամասնեց Վ. Աբրահամյանը: Միաժամանակ ավելացրեց, որ առեւտրականները ցանկանում են ամեն տեսակ քայլերի դիմել, որպեսզի ապօրինի դաշտում հսկողությունից դուրս լինեն:0 «Բայց չէ՞ որ իրավական երկիր կառուցելու համար պետք է օրինական դաշտում աշխատեն»,- ավելացրեց նա եւ հավելեց, որ իրենց մոտ բնականոն աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր