19237 դիտում
15:05 16-06-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բանակցությունների արդյունքում Ոսկու շուկայի առևտրականների համար «ոսկե» համաձայնություն է ձեռք բերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բանակցությունների արդյունքում առեւտրականների համար ոսկե համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ոսկու շուկայի առեւտրականները:
Նրանցից Հարություն Հարությունյանը նշեց, որ շրջանառության հարկի մասին օրենքում հաստատագրված՝ արտոնագրված հարկը գոհացնում է ոսկու առեւտրով զբաղվող վաճառականներին: Նրա եւ մյուսների խոսքով՝ ոսկու առեւտրի մեջ ամենաճիշտը հաստատագրված հարկն է:
«Միջազգային շուկայում ոսկու գինը միշտ տատանվում է, ճիշտ է: Հիմա, եթե մեզ վրա շրջանառության հարկ դնեն եւ արտադրենք 100 հազար դոլարի ոսկի եւ, եթե գինը իջնի, մենք մինուս 20 հազար դոլարի վնաս ենք կրելու: Դրա հետ մեկտեղ ինչպե՞ս կարող ենք շրջանառության հարկ տալ: Իսկ, եթե հաստատագրված հարկ լինի, տակից դուրս կգանք. մեր 35 հազար դրամը ամսական կվճարենք եւ կպրծնենք: Առեւտրականների մեծամասնությունը, ով այս գործից հասկանում է, կողմ է»,- ավելացրեց Հարություն Հարությունյանը:
Առեւտրականներից Ալվարդ Հարությունյանն էլ նշեց, որ եթե շրջանառությունը 115 միլիոնը չի անցնում, իրենք ամսական 35 հազար դրամ վճարելով՝ ազատվում են բոլոր պարտավորություններից:
«35 հազար դրամ միանվագ ամսական վճար ենք վճարում ու վերջ: Իսկ նախկինում շրջանառության երեք տոկոսն էր, որը մոտ 28 հազար դրամ էր կազմում, բայց այն ժամանակ մենք թղթերը պետք է ամբողջովին հավաքեինք, որը մեզ համար համ գլխացավանք էր լինելու համ էլ ավելի թանկ էր նստելու: Այս օրենքից լավ օրենք չկա: Մի մտածելու բան ունենք՝ վճարենք արտոնագրային վճարը մեկ ամսվա համար եւ այլեւս գործ չունենք ոչ ոքի հետ, այդ թվում եւ հարկայինի եւ կառավարության անդամների հետ: Բացի այդ, 115 միլիոնը չենք էլ կարող վաստակել, իսկ եթե կարողանանք, մեր վիճակը լավ կլինի: Միայն թե առեւտուր լինի, որը չկա: Մենք կողմ ենք արտոնագրային վճարին: Կառավարությունը մեզ ընդառաջ գնաց, որի համար շնորհակալ ենք»,- լրացրեց նա:
Առևտրականները նշեցին, որ տարբեր շուկաներից առեւտրականներ են գալիս, փորձում բողոք հրահրել՝ ասելով, թե 35 հազար դրամը շատ է: «Բայց մենք չենք տրվում այդ սադրանքներին, քանի որ շատին վազողը քչին էլ չի հասնի: Մենք կարծում ենք, որ սա էր ոսկե միջին տարբերակը»,- ավելացրեցին ոսկու շուկայի առեւտրականները:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/11/49263/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցելել էր Երևան քաղաքի Խորենացի փողոցի վրա գործող «Վաղարշ և որդիներ» ոսկու աշխարհ:
Վարչապետը ծանոթացել էր աշխատանքային պայմաններին, ընթացքում զրուցել էր ոսկու շուկայի աշխատակիցների հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6643 դիտում
16:38 29-09-2014
Ոսկու շուկայի սեփականատերը՝ օրենքի փոփոխության և առևտրականների դժգոհության մասին