211652_close_icon
views-count20348 դիտում article-date 17:55 29-09-2014

Ողբերգական դեպք՝ Ալավերդի քաղաքում. 1-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած 1-ամյա երեխայի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Կախոյան 5/30 շենքի բնակիչ, 1-ամյա Դավիթ Գասպարյանը, ով կարճ ժամանակ անց մահացել է: Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մահացածի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեխայի մահն անսպասելի էր իրենց համար: Ըստ նրանց հայտարարության ՝ մեղավորը եղել է հիվանդանոցի բժիշկների ոչ ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելը: Այս ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, կպարզվի նախաքննության ընթացքում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր