1029 դիտում
18:44 30-09-2014
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Լյուբլյանայում կայացած «Քաղաքների ապագան» թեմայով համաժողովին
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի հրավերով սեպտեմբերի 25-27-ը «Քաղաքների ապագան» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով Լյուբլյանա էր մեկնել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Այցի շրջանակում Լյուբլյանայի քաղաքապետի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Լյուբլյանայի համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել է երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագիծը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչին է փոխանցել Երևան այցելելու պաշտոնական հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Լյուբլյանայի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան՝ երկու մայրաքաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով։ Զորան Յանկովիչը նաև նշել է, որ հոկտեմբերի 5-ին կայանալիք Լյուբլյանայի քաղաքապետի ընտրությունների արդյունքներով վերընտրվելու դեպքում կմասնակցի նաև «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
944 դիտում
16:40 27-11-2014
Հայաստանը մասնակցել է ավստրիական Գրաց քաղաքում կայացած «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»