Մեծ Բրիտանիան ավիահարձակում է իրականացրել ԻՀ֊ի թիրախների ուղղությամբ
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» կործանիչները առաջին ավիահարձակումն են իրականացրել Իրաքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին։
Ըստ նրա խոսքերի՝ 2 հարվածներն էլ հաջող են եղել։