211652_close_icon
views-count1029 դիտում article-date 11:30 01-10-2014

Թուրքիայի խորհրդարանը դռնփակ նիստում քննարկելու է Սիրիայում ահաբեկիչների դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու հարցը

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի խորհրդարանում դռնփակ նիստ է անցկացվելու, որում քննարկվելու են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ծավալած գործողությունների դեմ պատասխան քայլեր ձեռնարկելն արտոնող օրինագծերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը: Վերջինիս խոսքով՝ առայժմ այդ գործողություններն արտոնող օրինագծերը չեն հրապարակվում: Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի բոլոր ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել: Ներկա են գտնվել Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար Խուլիսի Աքարը, հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Նմանատիպ նյութեր