211652_close_icon
views-count1687 դիտում article-date 15:23 01-10-2014

Մենք հիանալի խաղ անցկացրեցինք. Ֆրանչեսկո Տոտի

«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկորդ տուրի շրջանակում գրավեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը, պաղից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Կարծում եմ, որ մենք հիանալի խաղ անցկացրեցինք: «Ռոմա»-ն միշտ է ձգտում է ուժեղ թիմերի հետ դրական ֆուտբոլ ցուցադրել: Մենք գիտենք, որ գտնվում ենք բարդ խմբում և հաջորդ փուլ անցնելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Եթե մենք այսօրվա նման խաղանք, ապա 1/8 եզրափակիչ փուլ դուրս գալու հիանալի շանս կունենանք»,- հռոմեական թիմի առաջատարի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր