211652_close_icon
views-count1448 դիտում article-date 12:39 01-10-2014

Վարչապետը մրցանակներ է հանձնել ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին: Ողջույնի խոսքում երկրի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2008 թվականից ի վեր` Հայաստանից, Արցախից և Ջավախքից փառատոնին մասնակից աշակերտների թիվը 3 հազարից այսօր արդեն հասել է 200 հազարի: «Մենք փորձելու ենք ավելի զարգացնել այս ժողովրդական միջոցառումը և, ընդլայնելով աշխարհագրությունը, ներգրավել նաև սփյուռքի մեր հայրենակիցներին», - նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ասմունքի փառատոնը նպաստում է մայրենի լեզվի պահպանմանը, հայ ժողովրդի միասնականության ամրապնդմանը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այդ գործում ունեցած կարևոր վաստակի համար: Վարչապետը շնորհավորել է մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Գրան պրի» մրցանակին, 11-14 և 15-17 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակներին արժանացած դպրոցականներին և փառատոնի ամենակրտսեր մասնակցին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և խրախուսական մրցանակներով: Լավագույնը ճանաչված մյուս աշակերտները ևս արժանացել են խրախուսական մրցանակների: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը և Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խրախուսվել են ՀՀ վարչա¬պետի շնորհակալագրով, իսկ ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ, ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով: [img]/ups/images/0387863001412152451570966.jpg[/img]

Նմանատիպ նյութեր