211652_close_icon
views-count17224 դիտում article-date 20:56 01-10-2014

Երևանում վրաերթի է ենթարկվել՝ Հայաստանում Ռումինիայի հյուպատոսը. նա հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 28-ամյա Օնիսիմ Բիվոլարոն Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեի՝ Հայաստանում Ռումինիայի պետության դեսպանատան վարչական շենքի դիմաց կայանել է իրեն պատկանող Օպել-Աստրա մակնիշի B 170 LAR համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Օ. Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի պետության դեսպանատանը որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Վրաերթից հետո նրա ավտոմեքենան բախվել է նշված փողոցում կայանված Ռենո մակնիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր