Կլոպը գոհ է մնացել իր սաների ելույթից
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Անդերլեխտ»-ի նկատմամբ 3:0 հյաշվով հաղթանակ տանելուց հետո գոհ է մնացել իր սաների ելույթից:
«Չեմ կարող ասել, որ մենք իդեալական էինք պաշտպանվում, սակայն դա անում էինք կրքով: Սա մեծագույն խաղ էր, որը մեզ համար մեծ նշանակություն ուներ: Ես ոչ մի հարց չունեմ խաղացողներին»,- նշել է Կլոպը: