Խելագարվել կարելի է. երկու սարսափելի վրիպում՝ մեկ խաղային օրվա ընթացքում. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա ընթացքում գերմանական երկու ակումբների՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Լևերկուզենի «Բայեր»-ի խաղացողները երկու անհավանական վրիպման հեղինակ են դարձել:
«Անդերլեխտ» - «Բորուսիա» (0:3) խաղի ժամանակ հյուրերի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը մոտ 6 մետր հեռավորությունից չի կարողացել գրավել մրցակցի անպաշտպան դարպասը:
Զուգահեռաբար ընթացած ` «Բայեր»-«Բենֆիկա» (3:1) խաղում տանտերերի թուրք կիսապաշտպան Հական Չալանօղլուն էլ ավելի խայտառակ վրիպման հեղինակ է դարձել: Եթե Օբամեյանգը վրիպել է 6 մետրից, ապա Չալանօղլուն նման բան համարձակվել է անել ընդամենը երկու մետր հեռավորությունից: