5489 դիտում
17:07 02-10-2014
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար 13 տարվա ազատազրկում պահանջեց
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի համար մեղադրողն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 13 տարվա ազատազրկում պահանջեց:
Հովհաննես Գրիգորյանի համար մեղադրողը 5,5, Աշոտ Աբրահամյանի համար` 6,5, Վահագն Խաչատրյանի համար՝ 5,5, Վիգեն Գեւորգյանի համար՝ 4,5, Սամվել Էլբակյանի համար՝ 5, Հովհաննես Հովհաննիսյանի համար՝ 5,5, Սարգիս Սարգսյանի համար՝ 4,7, Արթուր Սուքիասյանի համար՝ 4,6, Համլետ Մարտիրոսյանի համար՝ 4, Հրանուշ Դանիելյանի համար՝ 4 տարվա ազատազրկում պահանջեց: Միաժամանակ առաջարկեց պայմանական պատիժը չկիրառել՝ սահմանափակվելով 1 տարի փորձաշրջանով, Բագրատ Մուրադյանին եւ Արմեն Խաչատրյանի համար էլ մեղադրողը 4 տարվա ազատազրկում:
Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացրել էր, որ գործով այսօր՝ հոկտեմբերի 2-ին դատաքննությունը ավարտվեց: Հիշեցենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, մի շարք պաշտոնատար անձանց՝ Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Արթուր Սուքիասյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի հետ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում յուրացրել էին են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Ընդհանուր առմամբ Վազգեն Խաչիկյանը, ըստ մեղադրական եզրակացության, խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Նմանատիպ նյութեր
18545 դիտում
15:03 11-06-2018
Մեղադրողը պահանջեց Սեֆիլյանի պատիժը մեղմացնել, իսկ Սաֆարյանի պատիժը՝ պայմանականորեն չկիրառել
3674 դիտում
18:05 16-01-2015
Դատախազը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի համար պահանջեց 6 տարի 6 ամիս ազատազրկում
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21028 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու