6317 դիտում
22:04 02-10-2014
Մահվան ելքով վրաերթ` Ստեփանավան քաղաքում
Այսօր` հոկտեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշխատաբերդ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արմեն Վարդանյանը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան –Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա Ռոզիկ Այվազյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Ստեփանավանի հիվանդանոց, սակայն ճանապարհին Ռ. Այվազյանը մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34574 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ