211652_close_icon
views-count1088 դիտում article-date 18:14 03-10-2014

Հուսով ենք Բրազիլիայի հավաքականը կկարողանա վերականգնել իր խաթարված հեղինակությունը. Օսկար

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Օսկարը հույս է հայտնել, որ թիմը նոր գլխավոր մարզիչ Դունգայի գլխավորությամբ կկարողանա մեծ հաջողությունների հասնել: «Դունգայի գլխավորությամբ թիմը ընդամենը երկու հանդիպում է անցկացրել և հիմա վաղ է, որևէ եզրակացություն անել: Սակայն մենք հուսով ենք, որ կկարողանանք վերադարձնել մեր հեղինակությունը»,- «Չելսի»-ի խաղացողի խոսքերը մեջբերում է EFE-ն: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը խայտառակ՝ 1:7 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն:

Նմանատիպ նյութեր