2547 դիտում
15:14 03-10-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի կինը դիմում է ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, կրկին դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին.
««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին կտրել էր ոտքի և ձեռքի զարկերակները և մեխել ոտքերը: Ամուսնուս այդ քայլին հասցրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանը:
Մինչև այժմ ոչ մի նյութ չի նախապատրաստվում, մեղադրանք չեն առաջադրել օրինախախտ մայորին և նա մինչև հիմա ազատության մեջ է: Անգամ խոչընդոտում են դատաբժշկի այցը ՔԿՀ, ցանկանում են մյուս հանցագործությունների նման սա էլ քողարկել:
Դիմում եմ ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մայոր Սմբատ Հակոբյանին մեղադրանք ներկայացվի, կասեցվի նրա աշխատանքը: Ամուսնուս վիճակը ծայրահեղ ծանր է: Համոզված եմ, որ սա պատվիրված էր, որպեսզի նրան դրդեին ինքնասպանության:
Մեծարգո Պարոն Նախագահ և ՀՀ դատախազ, Պարոն Կոստանյան, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը:
Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
10:28 26-06-2014
Դատապարտյալի կինը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին
9216 դիտում
19:52 22-03-2014
Փորձ-սպանություն՝ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի նկատմամբ
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»