5944 դիտում
12:47 12-09-2014
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի դեմ նոր քրգործ է հարուցվել
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի դեմ քրեական նոր գործ է հարուցվել 343 հոդվածի 2-րդ մասով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը:
«Անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեցին, հիմա էլ նոր քրեական գործ են հարուցել: Սա պարզապես անմարդկային վերաբերմունք է: Ու՞մ անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեին ու հլու հնազանդ կտաներ եւ չէր բորբոքվի»,- ասաց Գ. Մարգարյանի մայրը:
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից էլ տեղեկացանք, որ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014 թ. մարտի 24-ին ժամը 14.00-ից որպես ամբաստանյալ, մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԱՆԴ /0078/01/12 քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Հետեւաբար նրանց դեմ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասով:
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
17:52 19-05-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մորն այսօր հրավիրել են ոստիկանություն
3244 դիտում
15:30 24-11-2015
Նոր զարգացումներ՝ «Հարսնաքարի» գործով. Գարիկ Մարգարյանի մայրը պատրաստվում է դիմել նախագահ Սերժ Սարգսյանին
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»