211652_close_icon
views-count1210 դիտում article-date 18:20 03-10-2014

Շվեդիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտարարել է, որ մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Եթե պաշտոնական Ստոկհոլմը որոշի գնալ այդ քայլին, ապա Շվեդիան կդառնա Պաղեստինը ճանաչած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը: Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ Լևենը հայտարարել է, որ մերձավորարևելյան հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես Պաղեստինում երկու պետության գոյությունը ճանաչելու հիման վրա. «Երկկողմ կարգավորումը պահանջում է փոխադարձ ճանաչում ու քաղաքական կամք՝ խաղաղ գոյակցության համար»:

Նմանատիպ նյութեր