211652_close_icon
views-count1533 դիտում article-date 17:51 04-10-2014

Փոխվարչապետը ներկա գտնվեց Դիլիջան քաղաքի օրվա շրջանակում կազմակերպված միջոցառումներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը: Փոխվարչապետը շնորհավորեց դիլիջանցիներին տոնի, ինչպես նաեւ համայնքային նոր կրթօջախի բացման կապակցությամբ: Նա վստահություն հայտնեց, որ հարմարավետ, անհրաժեշտ գույքով ապահովված դպրոցում սաները նաեւ լավ կրթություն ստանալու հնարավորություն կունենան : Փոխվարչապետը նաեւ ողջունելի համարեց համայնքի լուրջ մասնակցությունը ծրագրի իրականացմանը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ համայնքը կարողանում է սեփական ուժերով համայնքային նշանակության կոնկրետ խնդիրներ լուծել: Դպրոցի վերակառուցման եւ կահավորման համար ընդհանուր առմամբ պահանջվել է շուրջ 77 մլն դրամ, որի հիմնական մասը՝ 42 մլն դրամ, հատկացրել է համայնքը, մնացած մասը տրամադրել են Դիլիջանի զարգացման հիմնադրամն ու «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը: Փոխվարչապետը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ պայմաններին: Ներկայումս դպրոցն ունի ավելի քան 60 սան: Նոր պայմանները թույլ են տալիս նաեւ դպրոցում կազմակերպել արհեստագործական դասընթացներ: Ա. Գեւորգյանն այնուհետեւ ներկա գտնվեց Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) համալիրում կազմակերպված բաց դռների օրվա միջոցառմանը, որի ընթացքում հրավիրյալներին ու դիլիջանցիներին ներկայացվեցին կրթահամալիրի պայմաններն ու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր