211652_close_icon
views-count1296 դիտում article-date 11:30 06-10-2014

Արցախի նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանսի և Շուշիի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը ողջունել է Բուրգ լե Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման հիմքերից մեկը: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր